կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Արվեստ հանուն խաղաղության»․ Արտակ Թադևոսյանի անհատական ցուցահենդեսը` «Նարեկացի» արվեստի միությունում

«Արվեստ հանուն խաղաղության»․ Արտակ Թադևոսյանի անհատական ցուցահենդեսը` «Նարեկացի» արվեստի միությունում

«Արվեստ հանուն խաղաղության»․ Այս խորագիրն է կրում գյումրեցի արվեստագետ Արտակ Թադևոսյանի անհատական ցուցահենդեսը, որը տեղի կունենա հունիսի 19-ին ժամը 18:30-ին «Նարեկացի» արվեստի միությունում ՝ «Hi-Am» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ։

Արտակ Թադևոսյանի աշխատանքները ներկայացվում են  «HayAr» բրենդի ներքո։ Յուրօրինակ աշխատանքների հումքը պարկուճներն են։ Արվեստագետն իր ստեղծագործություններով խաղաղության կոչ է հղում ամբողջ աշխարհին։ Մահաբեր զենքերի մնացորդները նրա ձեռքե

րում փոխում են իրենց էներգիան և ծառայում գեղեցիկին՝ զարդերի և քանդակների ստեղծմանը։ Անհատական ցուցահանդեսում կներկայացվեն Արտակ Թադևոսյանի հեղինակած զարդերը,քանդակները և գեղանկարները, որոնք թեև արվեստի տարբեր ուղղություններ են ներկայացնում, բայց կրում են նույն ուղերձը՝ խաղաղություն ամբողջ աշխարհին։

  • Կիսվել: