երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Arturo՝ հերթական տաղանդավոր երիտասարդը «Արցախի ձայն» պրոեկտից

Arturo՝ հերթական տաղանդավոր երիտասարդը «Արցախի ձայն» պրոեկտից

«Արցախի ձայն» պրոեկտը պարբերաբար ներկայացնում է նոր անուններ,որոնցից շատերը հետո դառնում են հայտնի և սիրված Հայաստանում և Հայաստանից դուրս: Ծանոթացեք՝ Arturo (Արտուր Գալստյան):

Բեմական անունը ծնվեց KarenSevakProduction-ի թեթև ձեռքով , երբ որ մեր հայտնի երաժիշտները ծանոթացան երիտասարդի հետ, լսեցին նրա երգերը: Ինչպես պատմում է Լիրա Քոչարյանը Կարենը ասեց.

«-Տաղանդավոր ես, աշխատի՛ր,մենք էլ քեզ կօգնենք ինչով կարող ենք ,բենական անունդ էլ թող լինի Arturo»: Artur-ոն իսկապես տաղանդավոր է և երաժշտական: Ունի սեփական ոճ ու ասելիք:Ինքն է գրում երգերը և բառերը, կատարում գործիքավորում:

«Արցախի ձայն»-ի պրոդյուսեր Լիրա Քոչարյանը այսպես է բնութագրում իր գտած հերթական տաղանդավոր երիտասարդին. Arturo` սիրո գուրու, Arturo` բացեք ձեր սրտի դուռը, Arturo` ամեն մի երգը սիրո սուր է, Arturo` դիմադրելը զուր է։ Arturo-ն իսկապես ընտրել է սերը որպես զենք և երգում է սիրո մասին շատ քաղցր և պոետիկ ,հետաքրքիր ձևով միքսելով հայկական ,իսպանական ,արևելյան ոճերը: Այդ ուղության լավագույն ներկայացուցիչներից մեկը ՝Ռազմիկ Ամյանը, որին Լիրա Քոչարյանը խնդրել է խորհուրդներ տալ երիտասարդին, նա լսելով Arturo-ի երգերը ասեց.

«-Հետաքրքիր կերպար ես ունես տարբերվող արտաքին ,քաղցր ձայն:Անպայման կսիրվես,եթե ,իհարկե, շատ աշխատես»: Arturo-ն տասնութ տարեկան է ,շուտով կգնա ծառայության և կշարունակի երգել և կդառնա իսկապես սիրո զինվոր:

  • Կիսվել: