ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արտավազդ Փելեշյանի մասին պատմող «Բացակա պատկեր» ֆիլմը կցուցադրվի Ամստերդամում

Արտավազդ Փելեշյանի մասին պատմող «Բացակա պատկեր» ֆիլմը կցուցադրվի Ամստերդամում

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանի՝ Արտավազ Փելեշյանի մասին պատմող «Բացակա պատկեր» ֆիլմը կցուցադրվի Ամստերդամում: Արվեստասերներն այն կարող են դիտել նոյեմբերի 21-ին Տուշինսկի թատրոնում, տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուքի» պաշտոնական էջը:

«Բացակա պատկեր» ֆիլմում, որը սև և սպիտակ է,  օգտագործվել են հատվածներ Արտավազդ Փելեշյանի տարբեր կինոնկարներից:

Հրանտ Վարդանյանը մի առիթով նշել է, որ ցանկացել է՝ երիտասարդները, ապագա սերունդները լսեն Փելեշյանին, ճանաչեն նրան, կինոյի դասերից դասեր քաղեն, հասկանան՝ ինչպես է նա կադրերը մոնտաժել, ինչ է ուզել ասել բացակա պատկերներով։ Ֆիլմում ուղղակի խոսքեր չկան, բոլորը վերաբերում է փելեշյանական կինոյին:

  • Կիսվել: