ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
​«Արտավազդ» մրցանակաբաշխությունը կնվիրվի Երվանդ Ղազանչյանի հիշատակին

​«Արտավազդ» մրցանակաբաշխությունը կնվիրվի Երվանդ Ղազանչյանի հիշատակին

Հ. Պարոնյանի անվ. Երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության ընդլայնված նիստը, որում քննարկվեցին  մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք ՀԹԳՄ «ԱՐՏԱՎԱԶԴ» ամենամյա մրցանակաբաշխությանը առնչվող մի շարք հարցեր։ 

Թատերական գործիչների միությանից տեղեկացնում են, որ նիստին ներկա են եղել և ելույթ են ունեցել  ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն ու Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։ ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը ներկայացրել է  մրցանակաբաշխության կանոնակարգում առաջարկվող մի շարք փոփոխություններ, որոնք հավանության են արժանացել ներկաների կողմից։ Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետ սահմանվել է  հունվարի 21-ը: 

Նիստը հաստատել է մրցանակաբաշխության փորձագետների հետևյալ կազմը.
1.ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյան
2.Դրամատուրգ, «Գրական թերթի» և «Դրամատուրգիա» ամսագրի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյան
3.Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյան
4.Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյան
5.ԵԹԿՊԻ-ի թատերական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աննա Հեքեքյան
6.Երևանի կամերային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լուսինե Երնջակյան
7.Թատերական և կինոբեմադրիչ Արամ Շահբազյան:

«Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս տարի կնվիրվի ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի հիշատակին։

  • Կիսվել: