շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արտավազ Փելեշյանն արժանացել է «Life achievement award» մրցանակին

Արտավազ Փելեշյանն արժանացել է «Life achievement award» մրցանակին

2021թ.-ին «Life achievement award»-ը գալու է Հայաստան՝ անվանի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի աշխատասենյակ, հայտնում է Կինոաշխարհը։

1988թ․-ից Ամստերդամում անցկացվում է Դոկումենտալ կինոյի միջազգային թիվ մեկ փառատոնը՝ IDFA-ն (The International Documentary Film Festival Amsterdam)։ Բացի միջազգային կինոծրագրերից, ժանրերի բազմազանությունից եւ ամեն տարի ցուցադրվող բազմաթիվ եվրոպական ու համաշխարհային պրեմիերաներից, փառատոնը իրականացնում է նաեւ բազմազան բանավեճեր, ֆորումներ եւ վարպետաց դասեր:

Պարբերականի հաղորդմամբ՝ IDFA-ի ֆիլմերը ցուցադրվում են Ամստերդամի մի քանի կինոթատրոններում, բայց առաջին հերթին՝ պատմական Տուշինսկի կինոթատրոնում։ Այս կինոթատրոնում են հանձնվում փառատոնի մրցանակները։ Դրանց թվում է «Life achievement award» («Սսեղծագործական նվաճումների համար») հատուկ, ոչ ամենամյա մրցանակը կինոյի ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի համար։

Նոյեմբերի 19-ի Տուշինսկի կինոթատրոնի սրահում փառատոնի տնօրեն, սիրիացի պրոդյուսեր Օրվա Նիրաբիան խոսել է Փելեշյանի, կինոյի պատմության մեջ՝ վավերագրական կինոյի պոետի  ֆիլմերի կարևորության մասին։

Մրցանակը Փելեշյանը պետք է ստանար անձամբ, սակայն առողջական խնդիրների պատճառով ճանապարհորդել չկարողացավ։ Վարպետի փոխարեն այն ստանալու էին եկել Փարիզի Կարտիե ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Էրվե Շանդեսն ու ռեժիսոր Անդրեյ Ուջիկան։

  • Կիսվել: