շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Առողջ ապրելակերպի դեսպան» մրցութային արշավ

«Առողջ ապրելակերպի դեսպան» մրցութային արշավ

ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում է «Առողջ ապրելակերպի դեսպան» մրցութային արշավը։

Մրցութային արշավի հիմնական նպատակներն են՝

սևեռել դպրոցական երեխաների ուշադրությունը առողջ սնվելու և առողջ ապրելակերպի սովորույթների ուղղությամբ.
օգնել դպրոցական երեխաներին՝ զարգացնել առողջ ապրելակերպ և սնուցման հետ կապված կայուն հմտություններ.
նպաստել ձեռք բերված գիտելիքների և հմտությունների արմատավորմանը երեխաների առօրյա կյանքում.
զարգացնել դեռահասների մոտ առաջնորդական հմտություններ՝ առողջ սովորություններ խթանելու համար:
Մրցույթի հիմնական գաղափարն առողջ ապրելակերպի վերաբերյալ նոր նախագծերի մշակումն է Հայաստանի բոլոր դպրոցների կողմից, որը նաև լավ առիթ կլինի Հանրակրթական պետական չափորոշչով սահմանված «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակի շրջանակում ստացած գիտելիքների ամրապնդման և շրջանառության համար։ Լավագույն նախագծերի հեղինակները հնարավորություն կունենան այցելելու առողջ ապրելակերպի ամառային ճամբար, որտեղ նրանք կդառնան առողջ ապրելակերպի մշակույթի իսկական դեսպաններ՝ սովորելով առողջ ապրելակերպի գաղափարների առաջմղման տարբեր մեթոդներ և կկարողանան դրանում ներգրավել իրենց ողջ համայնքին։

Արշավը կազմված է մի քանի փուլերից.

Մրցույթի փուլ

Առողջապահության նախարարությունը մշակում է կանոնակարգ առողջ ապրելակերպի ընտրված 4 նախագծերի շուրջ և հայտարարում է մրցույթ Հայաստանի բոլոր դպրոցների շրջանում:
Դպրոցներն ըստ կանոնակարգի ներկայացնում են իրենց մշակած ծրագրերը:
ԱՆ իրականացնում է նախագծերի մրցույթ և հայտարարում լավագույն 20 ծրագրերը:
էքսպո ցուցադրություն Երևան քաղաքում

20 հաղթող նախագծերը ներկայացնելու նպատակով կկազմակերպվի էքսպո ցուցադրություն: Միջոցառումը կիրականացվի բաց տարածքում, ազատ հանրային միջոցառման ոճով: Հաղթող դպրոցները և աշակերտները կստանան մրցանակներ:
«Առողջ ապրելակերպի ամառային ճամբար» Դսեղ գյուղի ՔՈԱՖ-ի սմարթ կենտրոնում

 

20 հաղթող նախագծերից առաջին տեղ գրաված լավագույն 4 պրոյեկտների հաղթողները կմեկնեն ամառային ճամբար: Ճամբարում երեխաներին կայցելեն փորձագետներ և նրանց կկրթեն առողջ ապրելակերպի թեմաներով: Արշավների արդյունքում երեխաները կդառնան «Առողջ ապրելակերպի դեսպաններ» և կխթանեն առողջ ապրելակերպն իրենց համայնքում:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումով՝ https://aroxj_aprelakerpi_despan.schoolfeeding.am/:

Մասնակիցները կարող են գրանցվել մրցույթին վերոնշյալ հղումով ապրիլի 19-ից սկսած՝ 2 շաբաթ տևողությամբ:

Առողջապահության նախարարությունը կկազմակերպի նաև առցանց վեբինարներ բոլոր մարզերի հետ` ներկայացնելու մրցույթի մանրամասները և պատասխանելու մասնակիցների բոլոր հարցերին:

 

Վեբինարները կկազմակերպվեն մասնակիցների գրանցումից հետո:

  • Կիսվել: