ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները՝ ջազային մշակմամբ․ Երեւանում բացօթյա համերգ կկայանա

Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները՝ ջազային մշակմամբ․ Երեւանում բացօթյա համերգ կկայանա

Հուլիսի 31-ին՝ ժամը 21։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգում համերգ տեղի կունենա՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյակին:

Հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) եւ Վահագն Հայրապետյան տրիոն։ Տրիոյի կազմում ելույթ կունենան Վահագն Հայրապետյանը (դաշնամուր, վոկալ), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ), Մակար Նովիկովը (կոնտրաբաս)։

Համերգը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։ Որպես մենակատարներ՝ հանդես կգան Մավր Մկրտչյանը (բարիտոն), Սոֆյա Սայադյանը (սոպրոնո), Դանիել Մելքոնյանը (շեփոր)։

Կհնչեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները, որոնք իրականացրել է ջազմեն Վահագն Հայրապետյանը։

Կամերային նվագախումբը եւ Վահագն Հայրապետյան տրիոն հանդես կգան նաեւ մարզերում, այս անգամ՝ Առնո Բաբաջանյանի եւ Էդվարդ Միրզոյանի 100-ամյակներին նվիրված համերգներով։ Մասնավորապես, հուլիսի 27-ին՝ ժամը 19։00-ին, համերգ կկայանա Կապանի մշակույթի կենտրոնում, իսկ հուլիսի 28-ին՝ ժամը 19։00-ին՝ Վ․Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ 

  • Կիսվել: