կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի «Ժամանակների կապը» երիտասարդ խորեոգրաֆների երեկո

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի «Ժամանակների կապը» երիտասարդ խորեոգրաֆների երեկո

Հուլիսի 24-ին, ժամը 19:00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում Երևանի Թատրոնի և կինոյի պետական իստիտուտը և «Բալետ 2021» հիմնադրամը համատեղ կներկայացնեն «Ժամանակների կապը» երիտասարդ խորեոգրաֆների երեկոն:

«Ժամանակների կապը» երիտասարդ խորեոգրաֆների երեկոն «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորեոգրաֆիայի ամբիոնի դասախոս, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի նախաձեռնությունն է:

Բալետային արվեստում բեմադրական մտքի զարգացման, ձևավորման և կայացման երաշխավորը խորեոգրաֆն է՝ իր գաղափարներով և էմոցիոնալ շարքով:

Երիտասարդ խորեոգրաֆների երեկոյի նպատակն է պարի ռեժիսուրա ուսումնական ծրագրի ուսանողների համար պայմաններ ստեղծել ինքնուրույն բեմադրություններ իրականացնելու, իրենց մեջ բացահայտելու ստեղծագործական ջիղը և փորձեր կատարելու ձևավորել ու պարի միջոցով փոխանցել իրենց բնորոշ ուրույն ոգին և խառնվածքը:

Ծրագիրը կնպաստի ձևավորելու հաջորդ սերնդի խորեոգրաֆներ:

  • Կիսվել: