երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արդեն թացն ու չորը չեմ հասկանում. Արսեն Գրիգորյանը Կոնսերվատորիայում միացավ ստորագրահավաքին

Արդեն թացն ու չորը չեմ հասկանում. Արսեն Գրիգորյանը Կոնսերվատորիայում միացավ ստորագրահավաքին

Կոնսերվատորիայում այսօր ստորագրահավաք է, որին մասնակցում էր նաև ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը (Ասոն):

«Ես խոսելուց լավ չեմ, իմ խղճի հանգստության համար եմ եկել: Արդեն թացն ու չորը չեմ հասկանում»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ օրերս լրատվամիջոցներին հայտնի էր դարձել այն 5 ուղղությունների ամբողջական ցանկը, որի շրջանակներում իրականացվելու է բուհերի օպտիմալացման կամ խոշորացման ծրագիրը: Հայաստանում կլինեն բուհական կրթության 5 ուղղություններ: Դրանիցից մեկը վերաբերում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային։

«Արվեստների» ուղղության մեջ են մտնում․

1 Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը
2 Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան
3 Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան
4 ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը
5 ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը
6 Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը։

  • Կիսվել: