հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արցախի մշակութային կոթողների հարցը կբարձրացնենք միջազգային հարթակներում. նախարար

Արցախի մշակութային կոթողների հարցը կբարձրացնենք միջազգային հարթակներում. նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատրաստվում է քայլեր ձեռնարկել Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային կոթողների հարցը միջազգային հարթակներում ավելի շատ բարձրացնելու ուղղությամբ:

Այս մասին պաշտոնավարման 100 օրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Արցախի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մշակութային արժեքների վերաբերյալ հարցը լրջագույն խնդիր է մեզ համար: Այդ հարցը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դաշտում, մենք էլ մեր հերթին այդ ուղղությամբ Արտաքին գործերի նախարարության հետ համատեղ աշխատանքներ ենք տանում:

Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը սևեռենք այդ խնդրի վրա: Տարբեր երկրների դեսպաններ, միջազգային, հեղինակավոր կառույցների ղեկավարներ այցելում են ԿԳՄՍ նախարարություն՛՛:

Նախարարի խոսքով՝ նմանատիպ հանդիպումներին ՛՛կարմիր թելով՛՛ անդրադարձ է կատարվում Արցախում գտնվող հայկական մշակության ժառանգության հարցին:

Արցախում գտնվող մշակութային կոթողների պաշտպանության հարցը, ըստ Դումանյանի, դեռևս շարունակում է մնալ չլուծված:

Նշենք, որ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն էլ ազգային ողբերգություն որակեց այն, ինչ տեղի է ունենում Արցախի բռնագրավված տարածքներում գտնվող հայկական հուշարձանների հետ:

  • Կիսվել: