շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանը մասնակցել է Համադպրոցական գիտության 2-րդ փառատոնի բացման արարողությանը

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Համադպրոցական գիտության 2-րդ փառատոնի բացման արարողությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է Համադպրոցական գիտության 2-րդ փառատոնի բացման արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Միջոցառմանը ՀՀ մարզերի և Երևանի դպրոցների ավագ դասարանների աշակերտներն իրենց գիտական ղեկավարների աջակցությամբ ներկայացրել են անհատական և խմբային (մինչև 2 աշակերտ) գիտահետազոտական նախագծերը չորս հիմնական անվանակարգերում՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա և կենսաբանություն։

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ, որի նպատակն է դպրոցահասակների շրջանում հետաքրքրություն սերմանել գիտական հետազոտությունների, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի նկատմամբ:

  • Կիսվել: