հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արայիկ Հարությունյանը մասնակցել է Չարենցի 125-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողությանը

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Չարենցի 125-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողությանը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Արամ Խաչատրյան համերգասրահում մասնակցել է «Մեծանուն հայեր. Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը:

400 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը (1897-1937 թթ.)՝ իր ձեռագրերի խորապատկերին: Նամականիշի վրա նաև պատկերված է «125 ԱՄՅԱԿ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Նամականիշի մարումն իրականացրել են Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

  • Կիսվել: