շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արարատն ու Սիոնը հանդիպեցին Մոսկվայում

Արարատն ու Սիոնը հանդիպեցին Մոսկվայում

Մոսկվայում տեղի ունեցավ հայ օպերային երգչուհի Վարսենիկ Ավանյանի համերգը։

Չնայած կորոնավիրուսի վտանգին, երգչուհին չհետաձգեց համերգը։ Երգչուհին ուղևվորվեց Մոսկվա, որպեսզի իրականացնի Արարատի և Սիոնի հանդիպման իր ստեղծագործական մտահղացումը ռուսական հողի վրա: Նա Ռուսաստանի մայրաքաղաք է բերել հայկական երգեր ՝ Քեթի Բերբերյանի երգացանկից, ինչպես նաև Կոմիտասի, Մելիքյանի և Հարությունյանի վոկալ ստեղծագործությունները։

Համերգի երկրորդ մասը կազմված էր հրեական բանահյուսական և պատարագային մեղեդիներից Շումանի, Մենդելսոնի, Ռավելի, Ռիմսկի-Կորսակովի և Գնեսինի ստեղծագործություններից։ Սա երկու մշակույթների առաջին հանդիպումն էր: Համերգի ընթացքում կատարվել են Մուսորգի և Ռիմսկի-Կորսակովի վոկալ ստեղծագործությունները։

Համերգին ներկա Տիխոն Խրեննիկովի անվան հիմնադրամի տնօրեն Վալերի Սելիվեստրովը շատ բարձր է գնահատել երաժշտական լսարանն ու կատարման մակարդակը: Նա ասել է, որ նման համերգ պետք է անցկացվի Մոսկվայի եւ Ռուսաստանի այլ քաղաքների համերգասրահներում: Երբ վիրուսի սպառնալիքը ետևում մնա, Վարսենիկ Ավանյանը կշարունակի Արարատը Սիոնի հետ մերձեցնելու իր առաքելությունը։

  • Կիսվել: