հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Արամ Խաչատրյանի ժառանգությունն անմահ է և թևածում է ողջ աշխարհով

Արամ Խաչատրյանի ժառանգությունն անմահ է և թևածում է ողջ աշխարհով

Արամ Խաչատրյանի ժառանգությունն անմահ է, այն միաբանում է  մեզ, ինչը հատկապես կարևոր է այս դժվարին և ոչ միանշանակ օրերին մեզ բոլորիս համար: Կոմիտասի անվան պանթեոնում Արամ Խաչատրյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու առաջ ասաց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը։

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը նշեց, որ Արամ Խաչատրյանի երաժշտությունը թև է առել ողջ աշխարհով։

Այսօր լրանում է Արամ Խաչատրյանի 121-ամյակը։ Խաչատրյանի տուն-թանգարանը օրվա առիթով նախաձեռնել էր տարբեր միջոցառումներ։

  • Կիսվել: