հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. խաչատրյանական երաժշտությունը կհնչի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ

Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. խաչատրյանական երաժշտությունը կհնչի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ

Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։

Արդեն 20 տարի շարունակ հունիսի 6-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար նշանավորվում է ոչ միայն մեծ կոմպոզիտորի ծննդյան տարեդարձով, այլև Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում՝ հանդես գալով որպես պաշտոնական նվագախումբ։

«Այսօր խաչատրյանական երաժշտությունը կհնչի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ մեկնարկելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի բացումը։
 
Սիրով սպասում ենք»,- ասվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տարածած հաղորդագրությունում։

  • Կիսվել: