ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կհնչեն Լենինգրադի շրջափակման վերացման 80-ամյակին նվիրված համերգին

Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կհնչեն Լենինգրադի շրջափակման վերացման 80-ամյակին նվիրված համերգին

Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կհնչեն Սանկտ Պետերբուրգում կայանալիք համերգին՝ նվիրված Լենինգրադի շրջափակման վերացման 80-ամյակին: Տեղեկությունը հայտնում է Սանկտ Պետերբուրգի Մշակութային ծրագրերի ինստիտուտը։
 
Նշվում է, որ հունվարի 27-ին «Գազպրոմ Արենայի» բեմում Յուրի Բաշմետի ղեկավարությամբ տեղի կունենա համերգ-ռեքվիեմ՝ նվիրված ֆաշիստական Գերմանիայի շրջափակումից Լենինգրադի լիակատար ազատագրման 80-ամյակին։
 
«Ծրագրում կհնչեն ականավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնց կյանքը կապված է եղել մեր քաղաքի հետ՝ Արամ Խաչատրյանի, Դմիտրի Շոստակովիչի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ներկայացում-համերգին որպես պատվավոր հյուրեր կհրավիրվեն Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, պաշարված Լենինգրադի պաշտպաններ և բնակիչներ, թիկունքի աշխատավորներ:
Ներկայացում-համերգը հնարավորություն է հիշելու պատերազմի հերոսների սխրանքը, հարգանքի տուրք մատուցելու նրանց խիզախությանը:
 
Ներկայացում-ռեքվիեմը կարտացոլի շրջափակման բոլոր փուլերը՝ խաղաղ քաղաք, պաշարում, բեկման փորձեր, առաջին քաղցած ձմեռ, կյանքի ճանապարհ, շրջափակման քաղաքի խորհրդանիշ մարդիկ, կյանքը պաշարված Լենինգրադում, լիակատար ազատագրում, պատմության դասեր:
 
Նշենք, որ Լենինգրադի շրջափակումը տևել է 3 տարի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: