երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Արամ Խաչատրյան» համերգասրահը տոնական համերգային ծրագրերով կամփոփի տարին

«Արամ Խաչատրյան» համերգասրահը տոնական համերգային ծրագրերով կամփոփի տարին

Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անվան համերգասրահը տոնական համերգային ծրագրերով կամփոփի 2023 թվականը:

Դեկտեմբերի 29-ին համերգասրահը կհյուրընկալի  լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի երկրպագուներին: Արտիստին նվիրված  «Pour toi Arménie» խորագրով համերգին կհնչեն նրա հայտնի ու սիրված երգերը:

82133282-553f-4de6-8d04-acb794b1da15.jpg (459 KB)

Համերգի հատուկ հյուրն է լիբանանցի երգիչ, դաշնակահար, կոմպոզիտոր Ղասսան Յամմինը, ով հայտնի է Ազնավուրի երգերի կատարումներով և հաճախ է տարբեր նվագախմբերի հետ հանդես գալիս Եվրոպայում: Համերգին մասնակցում են նաև հայ անվանի էստրադային երգչուհիներ Սյուզաննա Մելքոնյանը և Նաիրա Մանուչարյանը: Համերգի կազմակերպիչն է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն Էդուարդ Թոփչյանն է:

Ազնավուրի երաժշտությունը կհնչի Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: Այն կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը:

Դեկտեմբերի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Christmas Jazz» երեկոն, դեկտեմբեր 28-ին՝ «Home Alone in Concert» համերգը, հունվարի 13, 14-ին՝ «Christmas Sinatra» համերգը, որի ընթացքում ելույթ կունենա աֆրոամերիկացի վառ ու խարիզմատիկ երգիչ Մարվին Մոնեկեն (Մեծ Բրիտանիա) Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ:

3c661dfb-9a96-4d7c-b873-db06bf1157b0.jpg (287 KB)

43cfb2af-8d5a-4bb4-80a7-552ceb805ddc.jpg (302 KB)

c02f0a7f-5d7a-4d4f-971b-28e6bfcb8985.jpg (106 KB)

  • Կիսվել: