երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արամ Իսաբեկյանն ընտրվել է ՀՀ գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր

Արամ Իսաբեկյանն ընտրվել է ՀՀ գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր

ՀՀ ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանն ընտրվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր։

Դեկտեմբերի 16-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի է ունեցել ՀԳՊԱ-ի հոգաբարձուների խորհրդի նիստ։ Օրակարգում ընդգրկված  է եղել «Հայաստանի  գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի ընտրության հարցը։

Ակադեմիայից հայտնում են, որ նիստը վարում էր Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը։

ՀԳՊԱ-ի ռեկտորի թափուր պաշտոնին իր թեկնածությունն էր առաջադրել ՀԳՊԱ-ի ռեկտորի պաշտոնակատար, ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը, ով Հոգաբարձուների խորհրդին ներկայացրեց ՀԳՊԱ-ի գործունեության զարգացման նախընտրական իր ծրագիրը։ Կարճ հարցերից և պատասխաններից հետո ներկաներն անցան Հաշվիչ հանձնաժողովի ձևավորմանը, որից հետո սկսվեց ռեկտորի ընտրության գաղտնի քվեարկությունը։

Արդյունքում Արամ Իսաբեկյանը միաձայն ընտրվեց «Հայաստանի  գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտոր։ 

  • Կիսվել: