կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենան աշխարհահռչակ տենոր Ռոլանդո Վիլլասոնը և տավիղահար Քսավիեր դե Մեստղը (տեսանյութ)

Առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենան աշխարհահռչակ տենոր Ռոլանդո Վիլլասոնը և տավիղահար Քսավիեր դե Մեստղը (տեսանյութ)

Նոյեմբերի 12՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենան աշխարհահռչակ տենոր Ռոլանդո Վիլլասոնը և տավիղահար Քսավիեր դե Մեստղը:

Ռոլանդո Վիլլասոնը և Քսավիեր դե Մեստղը հայ հանդիսատեսին կներկայանան աննախադեպ՝ «Լատինական սերենադ» ծրագրով:

Ռոլանդո Վիլլասոնն իր սերնդի ամենապահանջված կատարողներից մեկն է և այսօր համարվում է աշխարհի լավագույն տենորներից մեկը: Նա ձայնագրել է ավելի քան 20 ձայնասկավառակ և տեսասկավառակ, ամբողջ աշխարհում վաճառել ավելի քան 2 միլիոն ալբոմ, որոնք արժանացել են բազմաթիվ մրցանակների: Ռոլանդո Վիլլասոնը շատ հաճախ համագործակցում է աշխարհի առաջատար նվագախմբերի և դիրիժորների հետ, այդ թվին են պատկանում իր բազմաթիվ ելույթները Դանիել Բարենբոյմի և Յաննիք Նեզե-Սեգենի հետ:

Աշխարհահռչակ տենոր Ռոլանդո Վիլլասոն հայ հանդիսատեսին ողջույնի խոսք է հղել, ոիրը ներկայացնում ենք ստորև.

  • Կիսվել: