ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Առաջարկվում է ամրագրել, որ Ուկրաինան և ՌԴ-ն 15 տարվա ընթացքում բանակցություններ կվարեն Ղրիմի կարգավիճակի շուրջ. Պոդոլյակ

Առաջարկվում է ամրագրել, որ Ուկրաինան և ՌԴ-ն 15 տարվա ընթացքում բանակցություններ կվարեն Ղրիմի կարգավիճակի շուրջ. Պոդոլյակ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակն ամփոփել է  Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները՝ նշելով, որ Դոնեցկի և Լուգանսկի ապագան կքննարկվի Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վոլոդիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի բանակցությունների շրջանակներում: 

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այդ հարցերը կլինեն պայմանագրի առանձին կետում և կքննարկվեն Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների բանակցությունների շրջանակներում։ Բոլոր վիճելի հարցերի շուրջ քիչ թե շատ խոսել ենք, մեր առաջարկները ներկայացվել են՛՛։

Խոսելով Ղրիմի մասին՝ Պոդոլյակն ասել է, որ նախապատրաստվող պայմանագրում առաջարկվում է ամրագրել, որ Ուկրաինան և Ռուսաստանը 15 տարվա ընթացքում երկկողմ բանակցություններ կվարեն թերակղզու կարգավիճակի շուրջ: Նա ընդգծել է, որ այդ բանակցությունների ընթացքում կողմերը ռազմական գործողություններ չեն վարի՝ Ղրիմի ճակատագիրը որոշելու նպատակով: Ինչ վերաներում է Դոնեցկին և Լուգանսկին, ապա դրանց մասով առանձին կետ է նախատեսվում:

Ուկրաինական կողմը առաջ է քաշել նաև անվտանգության նոր համակարգի գաղափարը, որի երաշխավոր պետք է հանդես գան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները, սակայն անվտանգության երաշխիքները չեն տարածվելու Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի տարածքի վրա:

  • Կիսվել: