շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արաբական երկրներից հետաքրքրված են ՀՀ-ում ֆանտաստիկ գումարով ֆիլմ նկարելով. պատգամավոր

Արաբական երկրներից հետաքրքրված են ՀՀ-ում ֆանտաստիկ գումարով ֆիլմ նկարելով. պատգամավոր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ԱԺ-ում Առաջին ընթերցմամբ ընդունվեց կինեմատոգրաֆիայի ոլորտը կանոնակարգող օրինագիծը:

Մինչ այդ՝ Կինեմատոգրաֆիայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ, իր ելույթում իմքայլական պատգամավոր Արթուր Մանուկյանն ասաց. ՛՛Վերջերս մի ընկեր ասում էր, որ արաբական երկրներից հետաքրքրված են ՀՀ-ում դրամաներ նկարելով, որի գումարի չափը ֆանտաստիկ էր: Եվ փոխանակ ՀՀ Սահմանադրությունը և բոլոր օրենքները տանք այդ արաբական պրոդյուսերին, տալիս ենք մի օրենք, որով ինքը կառաջնորդվի՛՛։

Նա կոչ արեց ընդունել օրինագիծը, որին արդյունքում կողմ քվեարկեց 108 պատգամավոր:

 

  • Կիսվել: