չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Անյա Լեխներն անվճար վարպետաց դաս կվարի

Անյա Լեխներն անվճար վարպետաց դաս կվարի

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Մաեստրո» վարպետաց դասերի շարք» նախագծի երրորդ դասը կվարի մեր ժամանակների ամենատաղանդավոր թավջութակահարուհիներից մեկը՝ Անյա Լեխները։

Նվագախմբից մանրամասնում են, որ Անյա Լեխները՝ որպես մենակատար, հանդես է գալիս աշխարհի լավագույն նվագախմբերի հետ։ Նա ելույթ է ունենում նաև որպես կամերային երաժիշտ և մասնակցում տարբեր երաժշտական ոճեր ընդգրկող բազմաբնույթ նախագծերի։ Նա համագործակցել է Տիգրան Մանսուրյանի, Վալենտին Սիլվեստրովի, Թինու Կիրվիթսի և աշխարհահռչակ այլ կոմպոզիտորների հետ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ընձեռում է բացառիկ հնարավորություն՝ անվճար միանալու այս վարպետաց դասին։

Վարպետաց դասի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://bit.ly/36oMzRV։

  • Կիսվել: