չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Անվանի հայագետ, պրոֆեսոր Յոս Վայտենբերգի հիշատակի արարողություն՝ Լեյդենում

Անվանի հայագետ, պրոֆեսոր Յոս Վայտենբերգի հիշատակի արարողություն՝ Լեյդենում

Ապրիլի 18-ին Ալմելոյի Հայ Առաքելական Եկեղեցու խորհրդի նախագահ Օնիկ Գելիջիի նախաձեռնությամբ Լեյդենի կաթոլիկ գերեզմանատանը տեղի է ունեցել անվանի հայագետ, Լեյդենի համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիր պրոֆեսոր Յոս Վայտենբերգի մահվան 10-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որին ներկա են եղել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, անվանի գիտնականի ընտանիքի անդամներն ու գործընկերները, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։ Այդ մասին ասված է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում:
 
Հնարավոր է սա 6 մարդ, ծաղիկ և դրսումը-ի նկարն է
 
«Յոս Վայտենբերգի շիրիմին ծաղկեպսակների զետեղման արարողությունից հետո գերեզմանատանը կից եկեղեցում տեղի է ունեցել հիշատակի արարողություն, որի ընթացքում բանախոսները կիսվել են պրոֆեսոր Վայտենբերգի՝ հայագիտության մեջ ավանդի և նրա թողած գիտական ժառանգության վերաբերյալ գնահատականներով, պատմել անվանի գիտնականի հետ ունեցած շփումների մասին, հնչել է հայկական դուդուկի մեղեդին Նիկլոյա Ռոմաշուկ-Հայրապետյան կրտսերի կատարմամբ։
 
Հնարավոր է սա դրսում և հուշարձանը-ի նկարն է
 
Իր խոսքում դեսպան Բալայանը շնորհակալություն է հայտնել հիշատակի միջոցառման նախաձեռնության համար՝ ընդգծելով Յոս Վայտենբերգի անգնահատելի ներդրումը Եվրոպայում և աշխարհում հայագիտության զարգացման համար։ «Ինձ համար պատիվ է անձամբ ճանաչել պրոֆեսոր Վայտենբերգին։ Մեծ ակնածանքով պետք է փաստել նրա անսահման նվիրումը իր մասնագիտությանը, հավատարմությունը գիտությանը, ինչպես նաև հայասիրության անսպառ պաշարը, որը նա տարածում էր իր շրջապատում, ինչն արտացոլվեց նաև նրա գործուն մասնակցությամբ Հայկական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության հիմնադրմանը»։
 
Հնարավոր է սա Մեկ կամ մի քանի մարդիկ և ներսումը-ի նկարն է
 
Դեսպանն ընդգծել է, որ նշանակալի է Յոս Վայտենբերգի տասնամյակների ներգրավվածությունը հայ համայնքային կառույցների աշխատանքներում, ինչը կարևորվել է նաև Հայ դատի հանձնախմբի Նիդերլանդների կառույցի ղեկավարի և «Աբովյան» մշակութային միության ներկայացուցչի ելույթներում։
 
Հնարավոր է սա 10 մարդ և ներսումը-ի նկարն է
 
Ի նշանավորումն պրոֆեսոր Վայտենբերգի ունեցած զգալի ավանդի և ներդրման՝ դեսպան Բալայանը անվանի գիտնականի այրուն է հանձնել «Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակ» հուշամեդալը»,- նշված է գրառման մեջ։
 

  • Կիսվել: