հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անրի Վերնոյի 100-ամյակի առթիվ Հայաստանում կանցկացվի կինոժառանգության միջազգային գիտաժողով

Անրի Վերնոյի 100-ամյակի առթիվ Հայաստանում կանցկացվի կինոժառանգության միջազգային գիտաժողով

Ֆրանսահայ մեծանուն կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանում կանցկացվի կինոժառանգության միջազգային գիտաժողով: Այս մասին պաշտոնավարման 100 օրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Գիտաժողովի ընթացքում քննարկվելու են նոր տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված քայլերը: Միջոցառման ընթացքում կխոսվի նաև հայկական կինոժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանն ուղղված համագործակցության մասին՛՛:

Դումանյանի խոսքով՝ 2021 թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում (Փարիզ) կանցկացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՛՛Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների՛՛ 2020-2021 թթ.-ի օրացույցում ներառված ֆրանսահայ մեծանուն կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումը:

 

  • Կիսվել: