Անհայտ անձինք գանձագողության նպատակով երկու փոս են փորել դամբարանի եւ գերեզմանոցի տարածքում
ԿԳՄՍՆ Պահպանության ծառայությոն ՊՈԱԿՆ ահազանգում է՝ տեղի է ունեցել իրավախախտում` հուշարձանի տարածքում:
Իրավախախտման հերթական դեպքն է արձանագրվել Կոտայքի մարզի Զորավան համայնքում գտնվող, 7-րդ դարով թվագրվող եկեղեցի Զորավար (սուրբ Թեոդորոս) հուշարձանի տարածքում
Անհայտ անձը կամ անձինք գանձախուզության, գանձագողության նպատակով (50-60 սմ խորությամբ, 1 մետր տրամագծով) երկու փոս են փորել դամբարանի եւ եկեղեցուց շուրջ 200 մ հեռավորության վրա գտնվող գերեզմանոցի տարածքում։
Փաստի առթիվ ՊՈԱԿ-ը կդիմի ոստիկանություն։
Հ.Գ. Իրավախախտման նմանօրինակ դեպք (գերեզմանոցի տարածքում) արձանագրվել էր նաեւ անցյալ տարի։



