հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Անհայտ անձինք ջարդել են Իջևանի Սուրբ Անդրե վանքի խորանի քարերը. ահազանգ

Անհայտ անձինք ջարդել են Իջևանի Սուրբ Անդրե վանքի խորանի քարերը. ահազանգ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության հուշարձանի պահապանը հերթական շրջայցի ժամանակ իրավախախտում է արձանագրել Իջևան համայնքում հաշվառված Սուրբ Անդրե (Վարդան Արևելցու մենարան) միջնադարյան հուշարձանի տարածքում։

Վանքի խորանի հատվածում անհայտ անձը կամ անձինք փոս են փորել, ջարդել` խորանի քարերը։

ՊՄՊ Տավուշի մարզային ծառայությունը ահազանգել է ոստիկանություն։
 
 
 

  • Կիսվել: