հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Անգնահատելի է Ձեր ներդրումը․ Փաշինյանը շնորհավորել է կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին

Անգնահատելի է Ձեր ներդրումը․ Փաշինյանը շնորհավորել է կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին։ Ուղերձում մասնավորապես ասվում է․

«Սիրելի՛ մաեստրո,

Ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս ծննդյան 85-ամյա հոբելյանի առիթով: Դուք, հիրավի, մեր ժամանակակից երաժշտարվեստի այն արվեստագետներից եք, որը հայտնի է իր գործունեությամբ ոչ միայն հայրենիքում, այլ նաև նրա սահմաններից դուրս:

Անգնահատելի է Ձեր ներդրումը հայ մշակույթի զարգացման և զորացման գործում: Ձեր հեղինակած ստեղծագործությունները հնչել են աշխարհի տարբեր երկրներում` Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր` ամենուր արժանանալով մեծ ընդունելության և բարձր գնահատականի:

Արվեստասեր հասարակությունը Ձեզ մշտապես հիշելու է նաև որպես մի շարք բարեգործական նախաձեռնությունների հեղինակ: Դրանցից ամենանշանակալին, անշուշտ, երկրաշարժից հետո Ձեր «Ուխտագնացություն դեպի Գյումրի» նախաձեռնությունն էր, որի նպատակն ավերված Գյումրիում մշակութային կյանքը վերականգնելն ու Մշակութային ակադեմիայի ստեղծումն էր:

Սիրելի՛ մաեստրո, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ստեղծագործական անսպառ եռանդ»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: