երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անդրեա Մորիկոնեն Երևանում կներկայացնի հոր՝ լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը

Անդրեա Մորիկոնեն Երևանում կներկայացնի հոր՝ լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը

Իտալացի դիրիժոր, կոմպոզիտոր Անդրեա Մորիկոնեն Երևանում կներկայացնի հոր՝ լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը «Երևանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնը շարունակում է ներկայացնել իրադարձային համերգների շարքը: Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը: Օսկարակիր կոմպոզիտորի գլուխգործոցները կհնչեն Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ, դիրիժոր՝ Անդրեա Մորիկոնե: Իտալացի դիրիժոր, կոմպոզիտոր Անդրեա Մորիկոնեն, լինելով օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի որդին, ժառանգել է ստեղծագործելու տաղանդը, սակայն գտել է իր հատուկ ոճը, որը ներառում է դասական երաժշտության, ջազի և ժամանակակից հնչյունների տարրեր: Անդրեա Մորիկոնեն ստեղծագործել է իտալական շատ այլ ֆիլմերի համար, այդ թվում՝ «The Good, the Bad and the Ugly», «Once Upon a Time in the West» և «The Mission»: Անդրեա Մորիկոնեն համագործակցել է նաև իր հոր՝ Էնիո Մորիկոնեի հետ «Cinema Paradiso» ֆիլմի աշխատանքներում, որի համար նրանք արժանացել են BAFTA մրցանակի՝ լավագույն օրիգինալ ֆիլմի երաժշտության համար: #MoricconeConductsMorricone համերգի տոմսերը կարող եք ձեռք բերել փառատոնի պաշտոնական հարթակից։

  • Կիսվել: