հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Անդրեա Բոչելլին Զատիկի առթիվ առցանց համերգ կտա

Անդրեա Բոչելլին Զատիկի առթիվ առցանց համերգ կտա

Իտալացի տենոր Անդրեա Բոչելլին Սուրբ Զատկին Միլանի տաճարում առցանց համերգ կտա, տեղեկացնում է kulturomania.ru-ն:

Նշվում է, որ  երգիչը ելույթ կունենա դատարկ տաճարում, ելույթը կարելի է տեսնել համացանցում:

Նշենք, որ կաթոլիկների Զատիկն այս տարի ապրիլի 12-ին է, ինչպես և Հայ Առաքելական եկեղեցունը:

«Դուոմոն (Միլանում գոթական տաճարը) դատարկ կլինի, սակայն համացանցային հեռարձակման միջոցով մենք նրա ձայնը կնվիրենք ամբողջ աշխարհին»,- գրել է Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալան ֆեյսբուքում:

  • Կիսվել: