ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՄՆ-ում կայացել է «Գարուն ա․․․» ֆիլմի պրեմիերան

ԱՄՆ-ում կայացել է «Գարուն ա․․․» ֆիլմի պրեմիերան

Ապրիլի 1-ին հեղինակավոր Directors Guild of America-ում (Ամերիկայի ռեժիսորների գիլդիա) կայացել է ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա․․․» կինոնկարի ամերիկյան պրեմիերան։

Իրադարձությանը մասնակցել են ֆիլմի ստեղծագործական կազմը, ինչպես նաև դերասանները։ Պրեմիերային հրավիրված են եղել ամերիկացի և հայ պրոդյուսերներ, ռեժիսորներ, դերասաններ և արվեստի գործիչներ։

 

Կինոնկարի երևանյան պրեմիերան կայացել է մարտի 1-ին։

«Գարուն ա․․․»-ն ֆիլմ է պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին՝ երեք սերունդների աչքերով։

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ալեքսանդր Խաչատրյանն է, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը։ Սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, օպերատորն է Սուրեն Թադևոսյանը, իսկ կոպոզիտորը՝ Արման Էլբերտը։ Մոնտաժը՝ Միքայել Թորգոմյանի, նկարիչ՝ Տիգրան Ասատուրով։ Դերերում՝ Ալեքսանդր Խաչատրյան, Լևոն  Հախվերդյան, Արմեն Մարգարյան, Մարջան Ավետիսյան, Եվա Զոհրաբյան, Շանթ Հովհանիսյան, Ալիս Կապլանջյան, Վահագն Մարտիրոսյան, Սաթենիկ Հազարյան, Նարինե Պետրոսյան, Թումաջ Դանեշ Բեհզադի և այլք։

Ֆիլմը Aratta Production-ի, Vision Studio-ի, Phoenix Art Foundation-ի համատեղ արտադրությունն է։ Այն նկարահանվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ArLeAM-ի աջակցությամբ։ 

  • Կիսվել: