շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՄՆ-ում հայ երաժիշտ է մահացել կորոնավիրուսից

ԱՄՆ-ում հայ երաժիշտ է մահացել կորոնավիրուսից

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է ամերիկահայ երաժիշտ Ռոբերտ Ասլանյանը, որը հայտնի է «Պոպի լէյն»  ծածկանունով։ Այս մասին «Արևելիքն» հայտնել են ԱՄՆ-ից։ 

«Շատ  հաւանական է, որ  Ռոպէրթ  Ասլանեան կ՚ապրէր մեկուսացած կեանք մը եւ վերջին տարիներուն առնչութիւն չէ ունեցած  տեղի հայկական համայնքին հետ։ Ասլանեանի մահուան լուրը  գուժած է նաեւ  ամերիկացի  յայտնի կիթառահար՝ Ալ  Տի Միոալան, որ նաեւ յայտնած է, թէ հանգուցեալը իր սիրելի  ուսուցիչն էր, որուն ներդրումը մեծ  եղած է ամերիկայի երաժշտական շրջանակներուն համար։

Կը նշուի նաեւ, որ հանգուցեալը 78   տարեկան  էր»,- գրել է «Արևելքը»։

  • Կիսվել: