ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՄՆ-ն դատապարտել է Քյութահիայի Սուրբ Թորոս հայկական եկեղեցու քանդումը

ԱՄՆ-ն դատապարտել է Քյութահիայի Սուրբ Թորոս հայկական եկեղեցու քանդումը

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը (USCIRF) դատապարտել է Թուրքիայում գտնվող Սուրբ Թորոս պատմական հայկական եկեղեցու քանդումը, գրում է akunq.net-ը:

«USCIRF-ը դատապարտում է Թուրքիայի Քյութահիա (Կուտինա-Ակունքի խմբ․) քաղաքում գտնվող Սուրբ Թորոս պատմական հայկական եկեղեցու քանդումը, չնայած այն հանգամանքին, որ այն ունի պահպանվող օբյեկտի կարգավիճակ»,- «Թվիթերում» նշել է USCIRF-ի փոխնախագահ Թոնի Պերքինսը: «Թուրքիան պետք է ապահովի իր բազմազան կրոնական եւ մշակութային ժառանգության պաշտպանությունը»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արևմտյան Քյութահիա նահանգում ավերել են Սուրբ Թորոս հայկական եկեղեցին։

  • Կիսվել: