ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՄՆ-ն դատապարտել է Կիպրոսի հայկական Մակարավանքում թուրքերի կազմակերպած խնջույքը (տեսանյութ)

ԱՄՆ-ն դատապարտել է Կիպրոսի հայկական Մակարավանքում թուրքերի կազմակերպած խնջույքը (տեսանյութ)

Նիկոսիայում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Յուդիթ Գարբըրը դատապարտել է թուրքերի վերահսկողության տակ անցած Կիրենիայի հայկական պատմական Մակարավանքում անցկացված միջոցառումը: Դեսպանն այդ մասին գրառում  է արել Twitter-ում, գրում է ermenihaber.am-ը:

«ԱՄՆ դեսպանատունը խստորեն դատապարտում է Սուրբ Մակարի հայկական վանքի չարարկումը (վատ նպատակով օգտագործումը): Կրոնական ազատությունը հիմնարար արժեք է, և մենք կրկնում ենք կրոնական առաջնորդների կոչը, որ բոլոր պաշտամունքի վայրերը, որոնք օգտագործվում կամ չեն օգտագործվում, պաշտպանված լինեն չարաշահումներից, վանդալիզմից և պղծումից»,-գրել է դեսպանը:

Նշենք, որ նախորդ շաբաթ Կիպրոսի Մակարավանքի բակում թուրք երիտասարդները առանց թույլտվության միջոցառում (խնջույք) էին անցկացրել:

  • Կիսվել: