երեքշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2026
ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico

ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico

ԱՄՆ Կոնգրեսը բախվել է արհեստական ​​բանականության (ԱԲ) միջոցով գեներացված օրենսդրական փաստաթղթերի հոսքի, որոնցից շատերը լի են սխալներով և անորակ ձևակերպումներով։ Այդ մասին հայտնել է Politico հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրանց տեղեկություններով՝ որոշ կոնգրեսմեններ օրենսդրական ձևակերպումներ կազմելու համար դիմում են Claude և ChatGPT մոդելներին: Աղբյուրները նշում են, որ դրա հետ կապված Ներկայացուցիչների պալատի իրավաբանական վարչության աշխատակիցները ստիպված են ավելի շատ ժամանակ ծախսել արհեստական ​​բանականության միջոցով գեներացված տեքստերի ստուգման և վերաշարադրման վրա, քան զրոյից օրինագծեր գրելու վրա։

Հրատարակության զրուցակիցները նշում են, որ գեներացված տեքստերում առկա սխալները կարող են հանգեցնել օրենսդրական գործընթացների դանդաղեցմանը և հանգեցնել դատական ​​հայցերի՝ սխալ մեջբերված օրենքների կամ սխալ իրավական սահմանումների պատճառով։ Կոնգրեսի ստորին պալատի իրավաբանական վարչության նախկին ղեկավար Ուեյդ Բալլոուի խոսքով՝ արհեստական ​​բանականությունը հաճախ բաց է թողնում օրենսդրական բառապաշարի նրբությունները, օրինակ՝ արդյոք այս կամ այն ​​գումարը փաստաթղթում պետք է անցնի որպես հարկային վարկ, հարկային նվազեցում, հարկային արտոնություն կամ դրամաշնորհ։

Politico-ի աղբյուրներից մեկի խոսքով՝ խնդիրը սրվում է նրանով, որ մարդիկ, ովքեր օգտագործում են արհեստական ​​բանականություն օրենքներ գրելու համար, կարող են չգովազդել դա։ Նա ընդգծել է, որ նեյրոցանցերի կիրառումն աշխատանքում Կապիտոլիումի բլրի վրա դեռևս ընկալվում է որպես տաբու։

  • Կիսվել: