կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը միջազգային փառատոններում արժանանացել է 50 մրցանակի

«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը միջազգային փառատոններում արժանանացել է 50 մրցանակի

Ռեժիսոր Արա Մնացականյանի՝ «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը շարունակում է իր հաղթարշավը միջազգային կինոփառատոններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մինչև այժմ ֆիլմն ընդգրկվել է 12 երկրների 35 միջազգային կինոփառատոնների մրցութային ծրագրերում ու արդեն հասցրել է արժանանալ 50 մրցանակի:

Ֆիլմն արտադրող «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերությունը և ստեղծագործական կազմը հայ կինոյի պատմության մեջ այս ռեկորդային թվով մրցանակները և հետայսու ստանալիք որևէ նոր պարգև նվիրում են Հայ կինոյի հարյուրամյակին:

Ֆիլմը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ամերիկայի Հայ միսոներական ընկերակցության, Մարդիրոսիան-Ագարակյան իրավաբանական ընկերակցության, Բեյրութի Համազգային համալսարանի, Սալոնիկի ՀՕՄ-ի և Համազգային միության մասնաճյուղերի, Նյու Յորքի Վարդանանց Ասպետներ մասնաճյուղի, ինչպես նաև Սփյուռքի մի շարք բարերարների ֆինանսական աջակցությամբ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: