ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Amazon-ն ու Netflix-ը վերսկսում են կինոարտադրությունը

Amazon-ն ու Netflix-ը վերսկսում են կինոարտադրությունը

Amazon և Netflix ընկերությունները վերսկսում են կինոարտադրությունը Ֆրանսիայի տարածքում, տեղեկացնում է kinonews.ru-ն:

Ինչպես նշվում է՝ խոսքը «Voltaire, Mixte» և «Arsene Lupin» սերիալների մասին է, որոնցում նկարահանվել է ֆրանսիացի հայտնի դերասան Օմար Սին։

Հիշեցնենք, որ երկու նախագծերներն էլ դադարեցվել էին 2020 թ. մարտի կեսերին, երբ երկրում կորոնավիրուսի հետ կապված կարանտին էր մտցվել։

Նկարահանումները տեղի կունենան Ֆրանսիայի հարավում, ինչպես նաև Լուվրում, որն աշխատանքը կվերսկսի հունիսի սկզբին:

Հաղորդվոըւմ է, որ առաջին ֆիլմի գործողությունները տեղի են ունենում անցյալ դարի 60-ականներին տղամարդկանց դպրոցում, որտեղ սկսում են առաջին անգամ աղջիկներ էլ ընդունել։ Երկրորդ սերիալը գրող Մորիս Լեբլանի ստեղծագործության գլխավոր հերոսի արկածների ժամանակակից տարբերակն է:

Նշվում է, որ Ֆրանսիայի կառավարությունը հավանություն է տվել Ազգային կինոյի խորհրդի կողմից հիմնադրված փոխհատուցման ֆոնդի ստեղծմանը՝ համագործակցելով տարածաշրջանային իշխանությունների և մասնավոր գործընկերների, ներառյալ բանկերի, վարկային հաստատությունների և ապահովագրողների հետ:

Մշակույթի նախարարի խոսքով՝ հիմնադրամը կներդնի 50 միլիոն եվրո գումար:

  • Կիսվել: