ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ամարասը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է, կարող ենք այցելել. Տիգրան Գալստյանը ներկայացրեց այն հուշարձանները, որոնք անցնում են Ադրբեջանի կազմ

Ամարասը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է, կարող ենք այցելել. Տիգրան Գալստյանը ներկայացրեց այն հուշարձանները, որոնք անցնում են Ադրբեջանի կազմ

Ամարասն այն տարածքում է, որտեղ ռուսական խաղաղապահ զորքերը վերահսկողություն են իրականացվում, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք Ամարասն անցել է Ադրբեջանի կազմ:

«Այսինքն՝ մենք կարող ենք այցելել ինչպես Դադիվանք, այնպես էլ Ամարաս: Դա կարևոր ձեռքբերում է, որովհետև իմ կարծիքով Ամարասը Արցախի տարածքում ամենակարևոր մշակութային ժառանգություններից է և բավականին մեծ գումար է ծախսվել վերականգնման համար, պահպանման համար»,-ասաց նա և նշեց, որ ինչպես Գանձասարը, Տիգրանակերտը այնպես էլ Ամարասը կարևորագույն հուշարձան է:

Տիգրան Գալստյանը նկատեց, որ Ամարասը պահպանվել է մշակութային ժառանգության համար մտահոգ հայ մտավորականների բարձրացրած հարցի շնորհիվ: Բացի այդ նա նշեց, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի ղեկավարությունը դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ` պահպանելու քրիստոնեական արժեքները, իսկ հայկական կողմի ներկայացրած նամակը շատ հեղհեղուկ ձևակերպված է եղել:

«Հադրութի շրջանում կարևոր հուշարձաններ ևս կան, որոնք ևս անհրաժեշտություն կա պահպանելու: Կարող է Ադրբեջանի համար դրանք այդքան էլ նշանակություն չունենան և հայկական կողմին զիջեն, կամ փոխանակվի այլ տարածքների հետ»,-ասաց նա:


Տգիրան Գալստյանը ներկայացրեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած կարևոր հուշարձաններ

Հադրութի շրջան

1. Գտչավանք, 9-13-րդ, 18-րդ դդ.

2. Մոխրենիսի «Օխտը դռնի» եկեղեցի, 6-7-րդ դդ.

3. Տող գյուղ. Դիզակի Մելիք Եգանյանների մելիքական տան համալիր, 18-րդ դ., Մելիքական ընդունարան և մուտքի 1737թ. ընդարձակ արձանագիր

Ասկերանի շրջան

1. Ավետարանոց գյուղի Ս. Կուսանաց վանք, 17-18-րդ դդ.,Մելիքական գերեզմանոց, Վարանդայի Մելիք Շահնազարյանների մելիքական տուն, 18-րդ դ.

Մարտակերտի շրջան

1. Թալիշ գյուղի մոտ՝ Հոռեկավանք, 4-7-րդ, 13-րդ դդ.,

Գյուլիստանի Մելիք Բեգլարյանների մելիքական տուն, 18-րդ դ.

2. Մատաղիս գյուղի մոտ՝ Ջրվշտիկ կամ Եղիշե առաքյալի վանք, 4-7-րդ, 13-18-րդ դդ.

 

  • Կիսվել: