կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ամարասի վանական համալիրի բակում հայտնաբերվել են անցյալ դարասկզբի հորիզոնական հորաններ. «Լույս» հիմնադրամ (լուսանկարներ)

Ամարասի վանական համալիրի բակում հայտնաբերվել են անցյալ դարասկզբի հորիզոնական հորաններ. «Լույս» հիմնադրամ (լուսանկարներ)

Ամարասի վանական համալիրի վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացնելիս բակի մուտքի դիմաց ի հայտ են եկել կոպտատաշ սալ քարերով ծածկված:

Այս մասին հայտնում են «Լույս» հիմնադրամից:

«Տարածքը մասնակի մաքրելուց և առաջին սալերը հեռացնելուց հետո ի հայտ եկավ հորանի ներքին կառուցվածքը: Հաշվի առնելով, որ այն շատ խորը չէ՝ 25-30սմ, ունի գծային տեսք և ուղղված է դեպի տնտեսական բակը, առաջին հայացքից թվում է, թե ջրագիծ է:

 

Սակայն հորանի լայնական կտրվածքը դիտարկելուց հետո պարզ է դառնում, որ այն չէր կարող լինել ջրագիծ հետևյալ պատճառներով.

Բակի ներսում տվյալ հատվածում չկա ջրի աղբյուր, որպեսզի վերջինս հեռացվեր:

Բակի արևմտյան հատվածում կա ջրհոր, որի ջուրը հեռացման կարիք չունի, ծայրահեղ դեպքում՝ կարող էր հեռացվել արևմտյան ուղղությամբ՝ հատելով նույնքան քանակով և հաստությամբ պատեր, որքան տվյալ դեպքում:

Ջրային ցանկացած առու կառուցելիս կիրառվել են ջրամատակարարման համար կավե խողովակներ, իսկ ջրահեռացման համար՝ քարե առուներ: Իսկ բացված հորանի կողային ուղղաձիգ պատերն իրականացված են կոպտատաշ քարերի շարով, իսկ շաղախ չկա:

Այսպիսով կարող ենք վստահորեն ասել, որ հորանը չի ծառայել ջրի մատակարարման կամ հեռացման համար:

Անցյալ դարասկզբին վանքային համալիրն օգտագործվել է կոլտնտեսության կողմից: Այդ իսկ պատճառով դժվար է այսօր ասել, թե հորանն ինչի համար է կառուցվել և ինչին է ծառայել: Ամեն դեպքում, հեղինակային խմբի կողմից որոշում է կայացվել հորանը պահպանել ամրավորված ապակու տակ՝ տեսանելի դարձնելով այն այցելուների համար: Իսկ անհայտ էջերի բացահայտումները թողնել հետագա` ավելի խաղաղ ժամանակների համար»:

 Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: