հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ախալքալաքում 10-րդ դարով թվագրված գրություն են հայտնաբերել

Ախալքալաքում 10-րդ դարով թվագրված գրություն են հայտնաբերել

Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի Ախալքալաքի մունիցիպալիտետի Ագանա գյուղում 10-րդ դարով թվագրված քարի վրա փորագրված գրություն է հայտնաբերվել, գրում է aliq.ge-ն:

Հետազոտական ​​կենտրոնի տեղեկություններով՝ գրությունը հայտնաբերվել է Մեսխեթիի մշակութային հուշարձանների հետազոտական ​​արշավի շրջանակներում:

Նույն տեղեկության մեջ նշվում է նաև, որ աշխատանքներ են տարվում գրության վերականգնման ուղղությամբ։ Ըստ նախնական տվյալների՝ արձանագրության վրա հիշատակում են Բագրատ 3-րդ Կուրապալատին և Իոանե Մկրտիչին:

  • Կիսվել: