շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ախալքալաքի Ջիվանու թանգարան կարելի է այցելել առցանց

Ախալքալաքի Ջիվանու թանգարան կարելի է այցելել առցանց

Կարծախ գյուղում գտնվող աշուղ Ջիվանու տուն-թանգարան կարելի է այցելել առցանց: Սա Ջավախքի միակ թանգարանն է, որը կարելի է այցելել առցանց: Այս նախագծի նպատակն է թույլ տալ մարդկանց ամբողջ աշխարհից անխոչընդոտ հաղորդակցվել հայկական մշակույթի հետ, գրում է jnews.ge-ն:

2020 թվականի դեկտեմբերից Կարծախ գյուղում գործարկվել է Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի կայքի հայերեն տարբերակը: Այս պահին կայքի ռուսերեն և անգլերեն տարբերակները պատրաստ են, սակայն չեն գործարկվել, վրացական տարբերակի ստեղծման գործընթացն ընթացքի մեջ է: Կայքում առցանց թանգարանն այցելելու հնարավորությունը ստեղծվել է «Ջիվանու առցանց թանգարանի ստեղծում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) նախաձեռնությամբ և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Կայքի պաշտոնական բացումը տեղի կունենա, երբ հասանելի կդառնան բոլոր չորս լեզուները:

Թանգարան այցն անվճար է: Կայքն ունի առցանց-խանութ, որտեղ վաճառվում են գյումրեցի սահմանափակ կարողություն ունեցող երեխաների կողմից պատրաստված տարբեր հուշանվերներ, ինչպես նաև աշուղ Ջիվանու թեմատիկայով հուշանվերներ:

«Առցանց կայքը հնարավորություն է տալիս նրանց, ովքեր հետաքրքրված են Ջիվանու արվեստով և նրա թանգարանով, հաղորդակցվել Ջիվանու արվեստի հետ, ծանոթանալ նրա գործունեությանը, հետևել մշակութային նորություններին, օգտագործել հարուստ տեղեկատվական աուդիո և գրքային արխիվը, որպեսզի ամբողջ աշխարհը կարողանա տեսնել, թե ինչ ժառանգություն է նա թողել, ինչպես նաև գրավել նոր զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից », – ասում է թանգարանի աշխատակից Հասմիկ Սաղաթելյանը:

givani1

Ըստ Հասմիկ Սաղաթելյանի, այցելուներ արդեն ունեցել են, բայց նրանց թիվը դեռ քիչ է: Նա հույս ունի, որ այդ թիվը կավելանա:

«Ընդամենը երեք արձագանք կա, նրանք իրենց երախտիքի խոսքն են հայտնում վիրտուալ թանգարան ստեղծելու գաղափարի համար, բայց մենք հույս ունենք, որ պաշտոնական բացումից հետո այցելուների թիվը կավելանա», – ասում է նա:

givani

Նշենք, որ աշուղ Ջիվանու տուն-թանգարանը բացել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ): Տուն-թանգարանը բաղկացած է երկու մասից՝ ցուցասրահից և հուշահամալիրային բաժնից: Ցուցասրահային մասը բացվել է 2017-ի օգոստոսի 27-ին, հուշահամալիրային մասը` 2016-ի օգոստոսի 27-ին: Տուն-թանգարանում կա շուրջ 100 ցուցանմուշ:

jivani muzey

  • Կիսվել: