շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ախալցխայում կանցկացվի «հացի փառատոն»

Ախալցխայում կանցկացվի «հացի փառատոն»

Ախալցխայում կանցկացվի «հացի փառատոն» `ավանդական և տեղական արտադրանքի, այդ թվում` տեղական հացի և ցորենի խթանման համար, տարածաշրջանի ագրոտուրիզմի ներուժի և համայնքային նախաձեռնության զարգացման նպատակով, գրում է akhaltskha.net-ը:

Փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 23 -ին Ախալցխայի բերդի տարածքում, որտեղ ներկայացված կլինեն տեղական ավանդական արտադրանքները։ Փառատոնին ներկայացված կլինեն նաեւ ցորենի տարբեր տեսակներ, հացեր, Չեչիլի և Տենիլի պանիր, տարբեր ուտեստներ, Բիշի, Գաթա, Չիրիխտա, Բաքմազ, Թկլափի։

Կցուցադրվեն չորացրած մրգերի չիրեր, մեղր, գինի, գարեջուր և այլն: Փառատոնի շրջանակներում կկազմակերպվի ձեռքի աշխատանքների ցուցադրություն, վաճառք։ Կկազմակերպվեն վարպետության դասեր, ինչպես նաեւ տեղի կունենա համերգային ծրագիր տեղի ֆոլկլորային անսամբլների և հրավիրված համույթների մասնակցությամբ:

  • Կիսվել: