շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ախալցխայի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում նշվել է Ծաղկազարդը

Ախալցխայի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում նշվել է Ծաղկազարդը

Ապրիլի 10-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է մեր տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի փառավոր մուտքը Երուսաղեմ կամ Ծաղկազարդը, գրում է akhaltskha.net-ը:

Ինչպես Առաքելական բոլոր Եկեղեցիներում, Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում, նույնպես մատուցվեց սուրբ և անմահ պատարագ։Պատարագիչ՝ Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Թորգոմ քհն. Վարդանյանը ըստ հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը և շնորհավորեց հավատացյալներին տոնի առթիվ։ Հավարտ սուրբ Պատարագի կատարվեց նաև մանուկների օրհնության կարգ։

  • Կիսվել: