երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Airthings Masters Div 3. Սամուել Սեւյանը նվաճեց հաղթողի կոչումը

Airthings Masters Div 3. Սամուել Սեւյանը նվաճեց հաղթողի կոչումը

Ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սեւյանի հաղթանակով ավարտվեց արագ շախմատի Airthings Masters Div 3 օնլայն մրցաշարը։

Եզրափակիչում Սամուել Սեւյանը երեք պարտիայում 2:1 հաշվով հաղթեց հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհային։ Մեծ եզրափակիչում էլ Սեւյանը մրցեց Պրագնանանդհայի հետ եւ առավելության հասավ չորս պարտիայում 2,5:1,5 հաշվով։

Քառորդ եզրափակիչում Սամուել Սեւյանը 1,5:0,5 հաշվով պարտության էր մատնել իրանցի Պարհամ Մաղսուդլուին, կիսաեզրափակիչում 1,5:0,5 հաշվով՝ ուկրաինացի Ալեքսանդր Բորտնիկին։

  • Կիսվել: