հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Աղոթել երաժշտությամբ նշանակում է ինքդ քո մեջ լինել. Մաեստրո Մանսուրյանը 84 տարեկան է

Աղոթել երաժշտությամբ նշանակում է ինքդ քո մեջ լինել. Մաեստրո Մանսուրյանը 84 տարեկան է

Այսօր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մանսուրյանը նշում է 84-ամյա հոբելյանը:

«Աղոթել երաժշտությամբ նշանակում է ինքդ քո մեջ լինել». Մանսուրյան

Բարձրաճաշակ երաժշտություն ու հոգին պարուրող մեղեդիներ. Մաեստրոյի ստեղծագործության մասին է:

Մանսուրյանը ստեղծագործում է տարբեր ժանրերում: Նա հեղինակ է նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործեր, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։ Տարածված ու սիրված են Մաեստրոյի գործերը՝ գրված կինոյի համար, այդ թվում՝ «Նռան գույնը», «Մենք ենք, մեր սարերը», «Կտոր մը երկինք», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Ճերմակ անուրջներ» և այլն:

«Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ։ Ինքնարտահայտման միջոց էլ չէ։ Ես եմ։ Ես ապրում եմ…

Իմ իմացած ճշմարտությունը հաստատելու համար պատրաստ եմ լինել համառորեն։ Ինչպե՞ս կարելի է բաց ճակատով լեռների կատարներին նայել, որ մեջդ երգ հղանա, երբ քո շուրթերին թռիչքի անկարող, ներքին կրակից զուրկ հանգաբանություն է և ոչ բանաստեղծություն։ Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում…». Մանսուրյան

Մանսուրյանն արժանացել է ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթների առաջին, ՀԼԿԵՄ, ՀՀ Պետական, ՀՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան մրցանակների և ՀՀ Մեսրոպ Մաշտոցի, Հայ Եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպի շքանշանների:

«Մեր ամեն մի չծնված գործ՝ առ հայրենիքը, առ մեր ժողովուրդը և նրա պատմությունը ունեցած սիրո պակասի արտահայտություն է։ Մարդ արժևորելու ունակությունը մեր պատմությունն է մեզ տվել». Մանսուրյան

 

  • Կիսվել: