ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Աղձք» հուշահամալիրը՝ այսուհետ պատմամշակութային արգելոց. լուսանկարներ

«Աղձք» հուշահամալիրը՝ այսուհետ պատմամշակութային արգելոց. լուսանկարներ

Արագածոտնի մարզի Աղձք համայնքում գտնվող «Աղձք» պատմահնագիտական հուշարձանը IV դարի կառույց է և համարվում է անդրանիկ եռանավ բազիլիկ եկեղեցիներից մեկը:
 
Հուշարձանի տարածքը մինչև XX առաջին կեսը հնագիտական պեղումների չի ենթարկվել:
 
1973-1975 թթ. ընթացքում կազմակերպվել են մասնակի պեղման, մաքրման ամրակայման, վերականգնման, աշխատանքներ, իսկ 2001-2002 թթ.` բարեկարգման և չափագրման աշխատանքներ: 2015-2017 թթ. հնավայրում շարունակվել են պեղման աշխատանքները, որոնց արդյունքում բացվել են հուշարձանի հարակից տարածքի, աշխարհիկ կառույցների եզակի վաղմիջնադարյան մնացորդներ:
 
 
ՀՀ կառավարության 2022 մայիսի 26-ի N 731-Ն որոշմամբ հնավայրը ներառվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի համակարգում՝ «Աղձք» պատմամշակութային արգելոց» անվամբ:

  • Կիսվել: