երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ հատվածում ընթանում են ստուգիչ հնագիտական պեղումներ

Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ հատվածում ընթանում են ստուգիչ հնագիտական պեղումներ

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ հատվածում ընթանում են ստուգիչ հնագիտական պեղումներ։ Հիշեցնենք, որ այս ճանապարհի ծրագիծը տարիներ առաջ փոխվել էր, և կազմվել է նոր նախագիծ, որպեսզի ճանապարհաշինության հետևանքով չվնասվեն պատմամշակութային արժեքները։ Նորացված նախագծով հուշարձանի վրա ուղղակի ազդեցությունը հասցված է նվազագույնի:

Շինարարությանը զուգահեռ մասնագետներն այժմ ևս մեկ անգամ ուսումնասիրում են շինտեղամասերը, և տարվող աշխատանքներից հետո միայն տարածքները տրամադրվում են ճանապարհաշինարարներին շինարարություն կատարելու համար։

  • Կիսվել: