շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանը մեր մայրաքաղաքի սկիզբ Էրեբունին ներկայացրել է որպես «հին թուրքական ամրոց»․ Ոսկանյան (լուսանկար)

Ադրբեջանը մեր մայրաքաղաքի սկիզբ Էրեբունին ներկայացրել է որպես «հին թուրքական ամրոց»․ Ոսկանյան (լուսանկար)

Ադրբեջանը մեր մայրաքաղաքի սկիզբ Էրեբունին ներկայացրել է որպես «հին թուրքական ամրոց»: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ հրապարակելով լուսանկար:

«Սա Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից դեռևս 2006թ. հրատարակված «Արևմտյան Ադրբեջանի հուշարձանները» գիրք կոչեցյալից ընդամենը մի լուսանկար է, որում մեր մայրաքաղաքի սկիզբ Էրեբունին ներկայացված է որպես «հին թուրքական ամրոց»։  

Թշնամու իրական դեմքը հենց այս է՝ արհեստածին Ադրբեջանի համար ստեղծել, իբր, պատմական լեգիտիմություն նաև Հայաստանի տարածքում՝ դրանով նախապատրաստելով բարբարոսների հերթական արշավանքը մեր դեմ»,-նշել է նա:

  • Կիսվել: