շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Ադրբեջանցիների ճնշմամբ Բերքլիի համալսարանում կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը

Ադրբեջանցիների ճնշմամբ Բերքլիի համալսարանում կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը

Բերքլիի համալսարանում  հայ ուսանողների կողմից կազմակերպված  «Տուն քաղցրա» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը վերջին րոպեին չեղարկվել է։  Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով  տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Պնդվում է, որ համալսարանը չեղարկել է միջոցառումը «Ադրբեջանի կառավարության ճնշման հետևանքով»՝ որոշումը որակելով որպես հայերին լռեցնելու փորձ։

Բերկլիի համալսարանն էլ պարզաբանում է, որ ֆիլմի  ցուցադրության չեղարկումը  պայմանավորված է ոչ թե քաղաքական ճնշումներով, այլ լոգիստիկ և անձնակազմի պակասով։

Հիշեցնենք, որ սույն թվականի ապրիլի 24-ին Բերկլիի համալսարանում Armenian Studies-ի նախաձեռնությամբ պետք է կայանար համանուն ֆիլմի ցուցադրությունը, բայց այն ևս չեղարկվել էր։

  • Կիսվել: