շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ABBA-ն 5 նոր երգ կթողարկի

ABBA-ն 5 նոր երգ կթողարկի

Շվեդական ABBA հանրահայտ երաժշտական խումբը ծրագրում է հաջորդ տարի թողարկել 5 նոր երգ։ Այս մասին հայտնել է բրիտանական The Independent թերթը, գրում է TASS գործակալությունը։

Ռադիոհաղորդավար Ջոֆ Լլոյդը հարցազրույց է վերցրել խմբի անդամներից Բյորն Ուլվեուսից, որն էլ մանրամասներ է ներկայացրել։

Նա նշել է, որ երգերն արդեն ձայնագրվել են և պետք է թողարկվեին 2019 թվականի վերջին, սակայն թողարկումը չի կայացել տեխնիկական բարդությունների և կորոնավիրուսի սկսված պանդեմիայի պատճառով:

ABBA-ն վերջին ալբոմը թողարկվել է 1982 թվականին, իսկ չհնչած երգերը թողարկվել են հետագայում՝ 1993 և 1994 թվականներին:

Խումբը վերամիավորվել է 2016թ. տեղի ունեցած մասնավոր առիթի ժամանակ՝ նշելով խմբի անդամների առաջին հանդիպման 50-ամյակը:

  • Կիսվել: