ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
950 հազար դոլար աջակցություն՝ հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի կառուցման ու զարգացման համար. Շիֆ

950 հազար դոլար աջակցություն՝ հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի կառուցման ու զարգացման համար. Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով հայ-ամերիկյան թանգարանի կառուցմանն ու ԱՄՆ կառավարության ֆինանսական աջակցությանը:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ դաշնային կառավարության 2022-ի ֆինանսավորման օրինագծում ներառվում է 950 հազար դոլար աջակցություն՝ հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի կառուցման ու զարգացման համար:

Այս ֆինանսավորումը դաշնային կառավարությանը գործընկեր կդարձնի տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր հատվածի հետ այս կարևոր մշակութային կառույցի ստեղծման գործում:

Պատիվ է աշխատել իմ ամերիկահայ ընտրողների կողքին` հանուն ճանաչման և արդարության: Այս միջոցներով մենք կարող ենք օգնել ապահովել, որ դժվարությունների, համառության և նոր մեկնարկների առջև ձեր հույսի պատմությունները փոխանցվեն գալիք սերունդներին՛՛:

 

  • Կիսվել: